Գյումրեցի դպրոցականներն առաջինն են արագ շախմատում

Երեւանում անցկացվեց արագ շախմատի դպրոցականների սպարտակիադա, որտեղ փայլեցին գյումրեցի աշակերտները: Մեր թիմի կազմում ընդգրկված էին շախմատի աշխարհի դեռահասների առաջնության մասնակիցներ Վոլոդյա Թորոսյանն ու Սոնա Քոչարյանը, ինչպես նաեւ Վրեժ Մարգարյանը, Համլետ Պետրոսյանը, Աիդա Ալվանջյանն ու Սյուզաննա Առաքելյանը: Մրցումներն անցկացվեցին տասը րոպե + 5 վայրկյան ժամանակակարգով: Ի վերջո վաստակելով 60 հնարավորից 56.5 միավոր՝ մեր համաքաղաքացիները գրավեցին 1-ին տեղն ու ամբողջ 15.5 միավորով գերազանցեցին իրենց հետապնդող Լոռու մարզի պատվիրակներին: Երեւանի ուժեղ թիմը բավարարվեց 4-րդ հորիզոնականով: Լսենք սպարտակիադայի հաղթող Աիդա Ալվանջյանին եւ պատվիրակության ղեկավար, Շիրակի մարզի չեմպիոն Արտուշ Քոչարյանին:

 

Related posts

Կառավարությունը նախատեսում է ՏԻՄ համակարգում ներդնել կատարողականի վրա հիմնված վարձատրության մեխանիզմ

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հաստատվել է 2026/2027 ուսումնական տարվա արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի ընդունելության տեղերի բաշխումը