Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արձագանքը Լավրովի հրապարակմանը

Ֆրանսիան և Գերմանիան արձագանքել են ՌԴ ԱԳՆ քայլին՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ Սերգեյ Լավրովի նամակագրության հրապարակմանը: Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մեղադրել են Ռուսաստանին դիվանագիտական կանոններն ու պրակտիկան խախտելու համար` հայտնում է Reuters-ը։

Հրապարակումը լայն արձագանք է առաջացրել և միանշանակ չի գնահատվել Ուկրաինայում: Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարել է, որ «Ռուսաստանն իր գործողություններով պարզապես զրոյացնում է նորմանդական ձևաչափը՝ ցույց տալով, որ շահագրգռված չէ դրա զարգացմամբ»։

Ուկրաինայում իշխում է այն տեսակետը, որ նորմանդական քառյակի երկրների արտգործնախարարները մոտ ապագայում դժվար թե հանդիպեն, ինչը նշանակում է, որ Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ակնկալելու հիմքեր չկան։

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների վերաբերյալ:

Related posts

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը