Գերեվարված 16 անձի մասին տեղեկություն է փոխանցվել ընտանիքներին

Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին. «Լուրերին» հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակը:

Հասմիկ Սամվելյանի խոսքով՝ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև լուսանկարները։

Տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով։

Սամվելյանը նշել է՝ եթե հայկական կողմը ստացված տեղեկությունների հիման մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, առարկություններ կներկայացնի միջազգային դատարան։

Related posts

ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը Գյումրիում

Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից