Գեղարքունիքում գետից դուրս է բերվել 4-ամյա աղջկա դի

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղով հոսող «Ծակքար» գետը երեխա է ընկել:

Ոստիկանները պարզել են, որ նշված գետից քաղաքացիները դուրս են բերել նույն գյուղի բնակիչ 4-ամյա երեխայի դին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ Լուսին Հ.-ն էր և ըստ նախնական տեղեկությունների՝ նա անզգուշաբար ընկել է գետը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել