Գալստանյանը երթով գնում է Առաջին ալիք

Գալստանյանն իր համախոհների հետ շարժվել է Առաջին ալիք, ինչպես ավելի վաղ հայտարարել էր՝ ուղի եթերի պահանջով:

Հիշեցնենք, այս հայտարարությանն արձագանքելով, Առաջին ալիքը հայտարարել է, որ շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։

«Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։

Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ

Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր

ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը