Գազայում վերջին երեք օրվա ընթացքում սովից մահացել է 21 երեխա

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին երեք օրվա ընթացքում այդ հատվածում սովից մահացել է 33 մարդ, այդ թվում՝ 21 երեխա, 900 հազար երեխա տառապում է թերսնուցումից, հայտնում է BBC-ն։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակն էլ հայտնել է, որ մայիսից ի վեր իսրայելական ուժերը սպանել են ավելի քան 1000 պաղեստինցու՝ Գազայի հատվածում սնունդ հայթայթելու փորձի ժամանակ, հիմնականում ամերիկացի կապալառուի կողմից կառավարվող օգնության կենտրոնների մոտ։

2 միլիոնից ավելի բնակչություն ունեցող պաղեստինյան տարածքում, որը, փորձագետների կարծիքով, սովի վտանգի տակ է Իսրայելի շրջափակման և գրեթե երկամյա հարձակման պատճառով, հուսահատությունը մեծանում է։ Օրենքի և կարգուկանոնի խախտումը հանգեցրել է լայնածավալ թալանի ու նպաստել է օգնության մատակարարումների շուրջ քաոսի և բռնության, գրում է AP-ն։

Իսրայելի իշխանությունները բազմիցս հերքել են մեղադրանքները, թե դիտավորյալ սովամահ են անում Գազայի բնակչությանը։ Նրանք վստահեցնում են, որ թույլատրում են սննդամթերքի և այլ մարդասիրական օգնության մուտքը տարածք ու նշում, որ մատակարարվել է 2000 տոննա մանկական սնունդ։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ