Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ կմասնակցի փետրվարի 23-ից մարտի 2-ը կայանալիք Ստրանջայի հեղինակավոր 77-րդ միջազգային մրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Այս ստուգատեսը A կարգի ամենաուժեղ միջազգային մրցաշարերից մեկն է: Այս անգամ մրցաշարին մասնակցում է 35 երկրի ավելի քան 350 մարզիկ:
Տղամարդկանց հավաքականը Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի ղեկավարությամբ մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով
50 կգ Ռուդոլֆ Գարբոյան
55 կգ Ժիրայր Սարգսյան
60 կգ Արթուր Բազեյան
65 կգ Արթուր Սահակյան
70 կգ Հարություն Հակոբկոխյան
75 կգ Մարատ Միքայելյան
90 կգ Նարեկ Մանասյան
+90 Դավիթ Չալոյան:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը մրցավայր է տարել Էլիդա Քոչարյանին և Անուշ Գրիգորյանին:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը