Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլին՝ հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Շնորհավորելով ՄԱԿ Մանկական հիմնադրամի ներկայացուցչի պաշտոնը ստանձելու կապակցությամբ՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ վերջինիս փորձը և գիտելիքները լավագույնս կծառայեն վերջին տարիներին Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական ամրապնդմանն ու զարգացմանը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ կրթությունը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահեթություններից մեկը՝ այս համատեքստում անդրադառնալով իրականացվող հավակնոտ բարեփոխումների գործընթացին և ոլորտային առաջնահերթություններին: Կարևորվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը երեխաների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովմանն ուղղված օրակարգի առաջմղման գործում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում մարդու իրավունքների, այդ թվում՝ երեխաների պաշտպանության և կրթության ոլորտում ՀՀ նախաձեռնություններին, մասնավորապես՝ ՄԱԿ ԳԱ շրջանակներում միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևին:

Related posts

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Պապոյան

Արարատի մարզի Վանաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Նիկոլ Փաշինյան

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից Սանահին կայարանում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է