Բլինկենը և Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել են ԼՂ-ում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել։ Պետդեպարտամենտը մամուլի հաղորդագրություն է տարածել:

«Պետքարտուղար Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ համագործակցության մասին և ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ «երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իսրայելում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայում շարունակվող բռնությունների կապակցությամբ իրենց ընդհանուր մտահոգությունը, ինչպես նաև հրադադարի հասնելու համար իրենց փոխգործակցությունը տարածաշրջանի գործընկերների հետ»։

Related posts

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով