ԲԸՏՄ-ն հիշեցնում է` բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները այրելը առաջացնում է տուգանքի նշանակում

Բարձր ջերմաստիճանային պայմաններով, վերջին շրջանում հրդեհների հաճախականությամբ պայմանավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ հիշեցնում է խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով:

✅ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

❌Բարձր ջերմաստիճանային պայմաններով, վերջին շրջանում հրդեհների հաճախականությամբ պայմանավորված…

Опубликовано ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB Вторник, 31 августа 2021 г.

Related posts

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետի որոշմամբ Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ

Ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան