Բեյրութի մերձակայքում գտնվող «Հեզբոլլահ»-ի զինապահեստում պայթյուն է տեղի ունեցել

Լիբանանի հարավում սեպտեմբերի 22-ին պայթել է «Հեզբոլլահ» շիա մուսուլմանական խմբավորման զենքի պահեստը: Ինչպես հաղորդում է  «Ալ Ջազիրա»-ն, լիբանանյան NNA պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հարավային էն-Կանա գյուղում՝ մայրաքաղաք Բեյրութից մոտ 50 կմ դեպի հարավ:

«Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայությունը «Ալ Ջազիրա»-ին հայտնել է, որ պայթյունը պայմանավորված է եղել իրենց զինապահեստում «տեխնիկական սխալով», որի պատճառով երկնքում սև ծուխ է գոյացել: «Այդ պայթյունը տեղի է ունեցել այն տանը, որտեղ պահվում էր զենքը, տեխնիկական սխալի արդյունք է։ Ոչ ոք չի սպանվել կամ վիրավորվել. շենքը պատկանել է «Հեզբոլլահ» հետ ասոցացված ականազերծման ասոցիացիային»,- Բեյրութից հաղորդել է «Ալ Ջազիրա»-ի թղթակից Զեյնա Խոդրը:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ