Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները

Մայիսի 18-ին Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ անցկացվող միջուկային զենքի մարտական ​​օգտագործման և միջուկային աջակցության ստորաբաժանումների զորավարժությունների մեկնարկի մասին։ Դրանց ընթացքումնախատեսվում է մշակել միջուկային զինամթերքի առաքման և դրանց կիրառումը նախապատրաստելու հարցերը։Հայտարարված նպատակների թվում են տեխնիկայի և սպառազինության պատրաստության ստուգումը, ինչպես նաև չնախատեսված տեղակայման շրջաններից մարտական գործողությունների կիրառման մշակումը:

Բելառուսի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ զորավարժությունները պլանավորված են և ուղղված չեն երրորդ երկրների դեմ։

Բելառուսում մարտավարական միջուկայինզենք տեղակայելու պլանների մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըհայտարարել էր 2023 թվականի մարտի վերջին: Այդ ժամանակ էլ նա հայտնել էր Բելառուս «Իսկանդեր» հրթիռային համալիր և տակտիկական միջուկային զենք կրող 10 ինքնաթիռ տեղափոխելու մասին: 2023 թվականից այդ հանրապետությունումտեղակայվել է ռուսական մարտավարական միջուկային զենք, ենթադրվում է նաև տասնյակ միջուկային մարտագլխիկներ:Բացի այդ, այնտեղ տեղակայվել են ռուսական «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համակարգեր, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ։

Մոսկվան պնդում է, որ չի խախտում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը. զենքը տեղակայված է Բելառուսի տարածքում, բայց մնում է Ռուսաստանի վերահսկողության տակ և պաշտոնապես չի փոխանցվում Բելառուսին։

Related posts

ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով

Իրանի դեմ պատերազմը չի ազդել ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարման վրա. Ռուբիո

Թրամփի ճնշումները Նեթանյահուի վրա վտանգում են վերջինիս հաղթանակն ընտրությունում. Al Monitor