Բաքվում պահվող հայերին տրվել է հնարավորություն՝ կապ հաստատել հարազատների հետ. ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ Ադրբեջանում պահվող անձանց հետ կառույցի պատվիրակներն ունեցել են առանձանզրույցներ, յուրաքանչյուրին տրվել է հնարավորություն՝ կապ հաստատել հարազատների հետ:

Կարմիր խաչի ներկայացուցիչները գնահատել են անձանց առողջական վիճակը, պահման պայմաններն ու նրանց հանդեպ վերաբերմունքը:

Հիշեցնենք՝ գերեվարվածների թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին 8 պաշտոնյաներ:

Հունվարի 17-ին Բաքվում կսկսվի նրանց գործով դատաքննությունը:

Related posts

Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով

Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին