Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանն արդեն հարցաքննվել է. փաստաբան

Նախօրեին ձերբակալված և Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանը, որը նախկինում ծառայել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում, արդեն հարցաքննվել է։

Ինչպես չորեքշաբթի հայտնել է Trend-ը, այս մասին ասել է նրա փաստաբան Ալով Սաֆարալիևը։

«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- նշել է նա։

Ըստ փաստաբանի՝ Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը «նորմալ է»։

«Ես կպաշտպանեմ նրան Ադրբեջանի օրենքների, միջազգային կոնվենցիաների պահանջների և իրավական էթիկայի համաձայն։ Մի խոսքով, ես բարեխղճորեն կատարելու եմ իմ մասնագիտական պարտքը»,- հավելել է փաստաբանը։

Նշենք, որ Հարությունյանից բացի ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

Related posts

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետ