Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է։

Այս մասին Tert.am-ին հայտնել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Այսօր համացանցում տարածվում էր իրարամերժ տեղեկություններ, ընդհուպ մինչև այն, որ Սամվել Շահրամանյանը ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին և Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին:

Related posts

Երբվանից պարտադիր կլինի ձմեռային անվադողերով երթևեկելը

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Տավուշի մարզպետի աշխատակազմը 1.2 մլն դրամով նոր լուսանկարչական ապարատ կգնի