Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետի հարցազրույցին

Բաքուն ևս  արձագանքել է Հայաստանի վարչապետի հարցազրույցին՝ անհիմն որակելով այն պնդումը, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում է նախապատրաստում:

Ադրբեջանի արգործանախարարությունից նշել են, թե իբր նման մեղադրանքներն լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն խաթարել խաղաղ գործընթացը։

France 24 հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում: Նրա խոսքով՝ երկու երկրի միջև ճգնաժամի խաղաղ կարգավորման խոստումներն իրականում հերքվում են Ադրբեջանի գործողություններով:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»: Վարչապետի խոսքով` Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ նպատակ ունի Հայաստանի նոր տարածքներ գրավելու։

Related posts

ՌԴ-ն և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար. Պուտինի ուղերձը՝ Թրամփին

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին