Բաքուն անհետ կորածների որոնման հարցում Երևանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է համագործակցել Երևանի հետ երկու կողմից անհետ կորածների որոնման աշխատանքներում:

Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը ողջունում է հայկական կողմի համապատասխան կառույցի պատրաստակամությունը և ընդգծում, որ նպատակահարմար է միավորել ջանքերը այս ուղղությամբ:

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովն օրերս արձագանքելով Ադրբեջանի մեղադրանքներին, թե հայկական կողմը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունը:

Ըստ Բաքվի՝ անհրաժեշտ է ներգրավել 1990-ականներին հայկական կողմի ռազմական գործողությունները ղեկավարող պաշտոնայներին, որոնք տեղեկությունների ունեն «ադրբեջանցիների զանգվածային թաղումների վերաբերյալ»։

Related posts

Արարատ Ավետիսյանը՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին