Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Հայաստանի սուվերեն տարածք Մեղրիի հաշվին․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում շարունակել է անդրադառնալ ԼՂ հարցով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բանակցած փաթեթներին։

«Ձեզ եմ ներկայացնում Քոչարյանի բանակցած մյուս «փառահեղ» փաթեթը՝ «Տարածքների փոխանակման» կամ «Մեղրիի» տարբերակը.

«1. Լաչինի շրջանի մի մասը և նախկին ԼՂԻՄը, մոտ 4.4 հազար քառակուսի կիլոմետր, միացվում են Հայաստանին,

2. Մեղրիի շրջանը, ավելի ճիշտ՝ Մեղրիից այնքան տարածք, որքան կազմում է Հայաստանին փոխանցվելիք Լաչինի շրջանը, անցնում է Ադրբեջանին,

3. Հայաստանը Իրանի հետ կապվելու համար Ադրբեջանին անցնելիք Մեղրիով ստանում է երկու միջանցք-ճանապարհ,

4. հայկական ուժերը դուրս են գալիս վերահսկելի բոլոր տարածքներից»:

Այս տարբերակում, այո բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ, մի մեծ ԲԱՅՑ-ով՝ Հայաստանի սուվերեն տարածք Մեղրիի հաշվին ու սա ամիսներ շարունակ բանակցությունների առարկա է եղել Քոչարյանի ու Ալիևի միջև։

Չեմ էլ պատկերացնում, թե ինչ խորը և անհագ սեր է տածել Քոչարյանը առ Հեյդար Ալիևը ու կամ Ադրբեջանի Հանրապետությունը, որ որոշել է Հայաստանի սուվերեն տարածքների շուրջ բանակցություններ վարել»,- գրել է նա։

Related posts

Մոսկվայի կենտրոնում երեք օրով կսահմանափակվի բջջային ինտերնետի հասանելիությունը՝ գագաթնաժողովների պատճառով

Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով օղիների ստվերային շրջանառման դեպքեր

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան