Բանակի օրվան ընդառաջ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք:
Արարողությանը մասնակցող զինվորականները, Մայր Աթոռի միաբանները և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցները միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու Հայոց բանակի հաղթական ընթացքի համար։

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ընդունելություն, որի ժամանակ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի շարք բարձրաստիճան զինվորականների։

Զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։

Related posts

Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան

Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ

17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ