Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի շրջանակներում քննարկվել է միջոցառումների կատարման ընթացքը: Համապատասխան միջոցառումների պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով:

Անդրադարձ է կատարվել առողջապահության, արդարադատության, տրանսպորտի, տարածքային զարգացման, շրջակա միջավայրի, սպառողների պաշտպանության և հարկային ոլորտներին առնչվող միջոցառումներին:

Զեկույցների արդյունքներով միջգերատեսչական հանձնաժողովը կատարված է ճանաչել մի շարք միջոցառումներ, իսկ կատարման ընթացքում գտնվող միջոցառումների մասով փոխվարչապետի կողմից տրվել են առանձին հանձնարարականներ:

Related posts

Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան

Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ