Բայդենը և Էրդողանը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը» և իրադրությունը Միջերկրականի

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը» և իրադրությունը Միջերկրականի արևելքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Բայդենը նաև երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ օգոստոսին Աֆղանստանում ավարտված ամերիկյան գործողությանը աջակցելու համար:

ԱՄՆ նախագահը, սակայն, նշել է ԱՄՆ-ի անհանգստությունն այն մասին, որ Թուրքիան տիրապետում է ռուսական Ս-400 համակարգերի, հայտնել Է Սպիտակ տունը:

Էրդողանի վարչակազմը Twitter-ում հայտնել է, որ դրական մթնոլորտում անցած բանակցություններում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային թեմաները։ Դրա տեղեկացմամբ՝ նախագահները «պայմանավորվել են համատեղ մեխանիզմ ստեղծել երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման համար»:

ՏԱՍՍ-ը նշում է, թե Թուրքիայում սպասում էին, որ նախագահների հանդիպումը Հռոմում կտևի մոտ 20 րոպե, բայց նրանք ավելի քան մեկ ժամ են խոսել:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից