Բայդենը ցանկություն է հայտնել խոսելու Պուտինի և Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, փոխանցում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Պատասխանելով Ուկրաինայի իրավիճակի և պետական հեղաշրջման նախապատրաստման վերաբերյալ հայտարարությունների մասին լրագրողի հարցին՝ Բայդենը նշել է. «Ես մտահոգված եմ: Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի՝ իրեն կառավարելու հնարավորությանը։ Եվ մենք մերժում ենք այն ամենը, ինչ վերաբերում է դրան [նկատի ունենալով Ուկրաինայում հեղաշրջման մասին տեղեկությունները]»:

Հարցին, թե արդյոք Բայդենը խոսե՞լ է Պուտինի կամ Զելենսկու հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է՝ «Ամենայն հավանականությամբ կխոսեմ»։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան