Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղություն ապահովելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության ապահովմանը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ ուղղված տևական և արժանապատիվ խաղաղության ապահովմանը, և պատրաստ ենք աջակցելու այդ ջանքերին»,- ասված է մայիսի 28-ի առիթով նախագահ Իլհամ Ալիևին ուղղված՝ ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Բայդենը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ջանքեր կգործադրի Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու տարածաշրջանային և գլոբալ խնդիրների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և կանաչ էներգիային անցնելու հարցերում։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ