Բագրատ Գալստանյանը ձերբակալվել է

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է:

Ավելի վաղ «Սրբազան պայքարը» հաղորդագրություն էր տարածել, որ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները շարժման առաջնորդի կեցավայրում քննչական գործողություններ են իրականացնում:

Քննչական կոմիտեն ևս հայտարարություն էր տարածել, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ըստ հայտարարության՝ հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հնարքներ, «տեխնոլոգիաներ»՝ հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով «արկածախնդիրներին»։

ՔԿ-ն նաև հայտնել  էր, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։

Related posts

Պակիստանը բանակցություններ է վարում Քուվեյթի հետ պաշտպանական պակտի ընդլայնման շուրջ. Reuters

Apple-ն առաջ է անցել Nvidia-ից և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին