Աֆղանստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համար

«Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն և գնահատանք է հայտնում երկրներին, այդ թվում՝ նաև Հայաստանին, միջազգային կազմակերպություններին և օգնության գործակալություններին, ցավակցությունների, կարեկցանքի և մարդասիրական համերաշխության արտահայտությունների, ինչպես նաև երկրի արևելյան մասում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային և նյութական կորուստներից հետո ցուցաբերած օգնության համար»,- գրված է Աֆղանստանի ԱԳՆ-ի X-ի էջում։

Ըստ վերջին տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին Աֆղանստանի արելքում տեղի ունեցած 6 մագնիտուդ երկրաշարժից է զոհվել է 2205 մարդ, վիրավորվել՝ 3640-ը։

Related posts

Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը

Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ