Արևմտյան 26 երկիր պարտավորվել է հրադադարից հետո ուժեր տեղակայել Ուկրաինայում

Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում հանդիպել է եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Օրակարգում են եղել Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքները, հակառուսական պատժամիջոցները և գերիների վերադարձի հարցը:

Զելենսկու խոսքով՝ քննարկել են Կիևին աջակցող երկրների պատրաստակամությունը՝ նպաստելու ցամաքում, ծովում, օդում և այլ ոլորտներում Ուկրաինայի անվտանգությանը։

«Ուժեղ բանակը կլինի մեր անվտանգության հիմնական երաշխիքը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Հաղորդվում է, որ Արևմուտքը մտադրություն է հայտնել հեռահար հրթիռներ տրամադրել Կիևին: Նաև 26 երկիր պարտավորվել է հրադադարից հետո ուժեր տեղակայել Ուկրաինայում:

Էմանուել Մակրոնը նշել է՝ եթե Մոսկվան շարունակի հրաժարվել խաղաղ բանակցություններից, Եվրոպան՝ Վաշինգտոնի հետ համակարգմամբ, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի:

Զելենսկին և եվրոպացի պաշտոնյաները հեռախոսազրույց են անցկացրել Դոնալդ Թրամփի հետ: Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել եվրոպական կողմին դադարեցնել ռուսական նավթի գնումը: Միացյալ Նահանգները նաև կարող է մասնակցել Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման գործընթացին:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից