Արտավազ գյուղի տներից մեկը ձնհալի հետևանքով ջրալցվել է. օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 10-ին, ժամը 18:02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնհալի հետևանքով ջրալցվել է Արտավազ գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի նկուղը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հրշեջ պոմպի և հիդրոէլևատորի միջոցով նկուղից (մոտ 60 քմ) հեռացրել են մոտ 50 տոննա ջուր:

Related posts

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊԸ-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Քննարկվել են Հայաստանի և Լաոսի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները