Արտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակը

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է ոչ իրավաչափ ակտեր, ինչի հետևանքով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը ձևական աճուրդի միջոցով 2015 թվականի մարտի 5-ին օտարվել է համայնքի բնակիչ Ա.Ե.-ին:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքն օտարելու մասին որոշումը վերացնելու և գույքը համայնքին վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա՝ Արտաշատ համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հուլիսի 15-ին գրանցվել է Արտաշատ համայնքի սեփականության իրավունքը:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ