Արտակարգ պատահար Ղրիմի կամրջին. երթևեկությունը դադարեցված է

Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է Կրասնոդարի շրջանի առողջապահության նախարարությունը: Պաշտոնական աղբյուրները պատահարի մասին մանրամասներ չեն հաղորդում, սակայն որոշ ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր կամրջի հրթիռակոծման մասին։

Առավոտյան արտակարգ պատահարի մասին հայտարարել էր Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսիոնովը` նշելով, որ կամրջով երթևեկությունը դադարեցվել է: Նա խորհուրդ է տվել խուսափել կամրջով երթևեկելուց և այլ երթուղիներ ընտրել:

Աքսիոնովը նաև կոչ է արել պահպանել հանգստություն և տեղեկություններ ստանալ միայն ստուգված աղբյուրներից:

Ղրիմի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում, չօգտվել կամրջից:

Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության` պատահարի հետևանքով Ղրիմի կամրջի հենարանները չեն վնասվել, վերականգնման կարիք ունի միայն կամրջի ճանապարհային ծածկույթը։

Related posts

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

Մոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք են պայթել

Հանրապետության մի շարք մարզերում սպասվում է ցրտահարություն․ ջերմաստիճանը կնվազի