Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
ԱԽ քարտուղարը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում։
Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։
Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին։

Related posts

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր

Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը