Արմեն Գրիգորյանը Խավիեր Կոլոմինային է ներկայացրել ՀՀ և ԼՂ շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Մայիսի 16-ին Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:

Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին:

Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր:

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Գյումրին հյուրընկալեց շախմատի սիրողական մրցաշարը

Դպրոցի ճամփան՝ կարճ ու հեշտ.1 մլրդ 98 մլն դրամ՝ դպրոցներ տանող ճանապարհների համար