Արմավիր-Լուկաշին ճանապարհին գտնվող ավտոսպասարկման կետը կտուգանվի թափոններ այրելու համար

Մթնոլորտային օդի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման դեպք։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:
Արմավիր-Լուկաշին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ավտոսպասարկման կետի գործունեության արդյունքում առաջացած արտադրական և կենցաղային թափոնները ոչնչացվել են այրման միջոցով։
Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Related posts

Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր

Մահվան ելքով պատահար՝ ԶՊՄԿ-ում․ դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են

Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ