Արմավիրի մարզի Արաքս բնակավայրում ապամոնտաժվել է դիզվառելիքի վաճառքի կետը. տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) մասնագետների կողմից 2024 թվականի նոյեմբերի 25-ին իրականացվել էր հրդեհատեխնիկական հետազոտություն Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Սեդրակ Գրիգորյան փողոց 45 հասցեում շահագործվող դիզելային վառելիքի վաճառքի կետում:

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել էին հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք էին ստեղծում մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի նոյեմբերի 29-ի որոշմամբ դիզելային վառելիքի կետի շահագործումը դադարեցվել էր, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում օբյեկտը կապարակնքվել էր՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։

Դադարեցման որոշումից և կապարակնքումից հետո դիզելային վառելիքի վաճառքի կետն ապամոնտաժվել է՝ օբյեկտը շահագործող տնտեսվարողի սեփական նախաձեռնությամբ։

Related posts

Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ

Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին