Արմավիրի ԲԿ «սննդային թունավորում» ախտորոշմամբ քաղաքացիներ են տեղափոխվել

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:
«Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Արմավիր քաղաքի «Արմավիր գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո: Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա:
Ձեռնարկվել են անհապաղ միջոցառումներ օբյեկտում առկա սննդամթերքից նմուշառում կատարելու և լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Կառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին թարմ պտուղբանջարեղեն, ծաղիկ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ

Ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանող տնտեսվարողներին կտրամադրվի փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակության համար

Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ