Արման Խաչատրյանը և Բյորն Բերգեն քննարկել են Հայաստանի և ԵԽ փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն այսօր հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ:
Հանդիպմանը Արման Խաչատրյանը ի պահ է հանձնել «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրության ՀՀ վավերագիրը։
Համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և ԵԽ փոխգործակցությանը, ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵԽ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և նոր Գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված աշխատանքների մեկնարկին։
Կողմերը վերահաստատել են հանձնառությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը, որի նպատակն է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանում ընթացող շարունակական բարեփոխումներին։

Related posts

Խստորեն դատապարտում ենք իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները․ ՀՅԴ Բյուրո

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանուվ, այնուհետև կբարձրանա