Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, ԼՂ-ում գործում է ԼՂ ՊԲ-ն. Փաշինյան

Տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության և քարոզչության շարունակական սրում հատկապես ԼՂ-ի ուղղությամբ; Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 6-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե, իբր, ԼՂ-ում դեռ ՀՀ-ի բանակն է:

«Չեն դադարում ՀՀ-ի հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները: Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել ՀՀ-ի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ ՀՀ-ն ԼՂ-ում զինվոր չունի:

Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, ԼՂ-ում գործում է ԼՂ ՊԲ-ն, որի գոյության պատճատռները յուրաքանյչոյւր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է:

Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում ԼՂ-ում»,- ասաց նա:

Related posts

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները