Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է. Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 6-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես տեղյակ եք, հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից:

Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղպահները, որովհետև Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես:

ԼՂ-ին բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից»,- ասաց Փաշինյանը:

Related posts

32/28 ընտրատեղամասում արդեն քվեարկել է ավելի քան 100 ընտրող

Տարեց ընտրողները հաճախ օգնության կարիք ունեն․ ինչ իրավիճակ է 31/55 ընտրատեղամասում

31/56 ընտրատեղամասում է քվեարկել նաև պատգամավորի թեկնածու Նազելի Բաղդասարյանը