Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով, որը հանդիսանում է դատախազական այս կառույցի բարձրագույն պարգևը:

Պարգևը ՀՀ գլխավոր դատախազին հանձնվել է Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստի ընթացքում:

Այս կրծքանշանը շնորհվում է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազությունների միջև փոխգործակցության ամրապնդման և զարգացման,  օրենքի և իրավակարգի ամրապնդման ոլորտում դատախազությունների դերակատարության բարձրացման գործում  ունեցած բացառիկ վաստակի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերված նշանակալի անձնական, մասնագիտական ներդրման համար:

ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից նման պատվի արժանացած 10-րդ անհատն է կրծքանշանի, որպես պարգևի, հիմնադրումից ի վեր:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Related posts

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․ վնասվել են բնակելի տներ, տուժել է 10 մարդ

Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին

ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում