Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության

Դեկտեմբերի 28-ին համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացվել է հաղորդում «Արթիկ» բժշկական կենտրոնից․ «պարանոցի կտրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 30-ամյա մի տղամարդ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
«Մինչ ոստիկանները միջոցներ էին ձեռնարկում՝ տղամարդը հոսպիտալացվել էր, և կատարվում էր շտապ վիրաբուժական միջամտություն:
Շիրակի մարզի քրեական և Արթիկի համայնքային ոստիկանության, ինչպես նաև մարզի պարեկային ծառայության համատեղ միջոցառումների շնորհիվ ստացվում է տեղեկություն, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ գիշերվա ժամը 3-ին՝ Արթիկում։ Բար-սրճարաններից մեկի մոտ 30-ամյա տղամարդու և նրա 24-ամյա աներորդու միջև ընտանեկան հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում էլ 24-ամյա տղան իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել քրոջ ամուսնուն։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամեր անց 24-ամյա երիտասարդը ներկայացել է համայնքային ոստիկանության Արթիկի բաժին, ապա՝ տեղափոխվել քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Related posts

Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան