Արթիկում՝ մանկապարտեզ, Բերդաշենում՝ դպրոց. Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզին

Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության և Արթիկ քաղաքում մանկապարտեզի կառուցման համար։
Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց»-ի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին: «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են շուրջ 72.4 մլն դրամի հողային աշխատանքներ: Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 100 մլն դրամ հատկացնել մոդուլային շենքի շինաշխատանքները շարունակելու համար։
Կառավարության այսօրվա որոշմամբ 100 մլն դրամ էլ հատկացվել է Արթիկ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկելու նպատակին։

Related posts

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան

ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով

Պատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան