«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեություն կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննությամբ «Արաքս» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա, հայտնում են ՍԱՏՄ-ից:

Հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստուգում է սկսվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, և կրկնակի լաբորատոր փորձաքննության է տարվել «Հավ ափսե Արաքս» արտադրատեսակի նմուշը: Հետազոտության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն «ախտածին, ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով:

Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Related posts

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել