Արտգործնախարարությունից տեղեկացնում են՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։
Eng⬇️ Рус⬇️
📢Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։
Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։
*️⃣Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և միջուկային անվտանգության փորձագետների համար՝ քննարկելու միջուկային անվտանգության ապագան ամբողջ աշխարհում՝ միաժամանակ հնարավորություն տալով տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման և միջուկային անվտանգության ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման համար։
Համաժողովի աշխատանքները նպաստում են միջուկային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ներառյալ առկա մարտահրավերների և դրանց միտումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ոլորտում առաջնահերթությունների վերանայմանը, հրատապ ուշադրության կարիք ունեցող ուղղությունների հասցեագրմանը։ Համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2026-2029թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար:
Eng⬇️
📢On May 20, Minister of Foreign Affairs of Armenia Ararat Mirzoyan will pay a working visit to Vienna (Austria).
Minister Mirzoyan will participate in the International Conference on Nuclear Security (ICONS 2024) titled “Shaping the Future” which will be held at IAEA’s Headquarters.
Bilateral meetings, including with the officials of international organizations are scheduled.
Рус⬇️
📢20 мая министр иностранных дел Армении Арарат Мирзоян посетит с рабочим визитом Вену (Австрия).
Министр Мирзоян примет участие в международной министерской конференции по ядерной безопасности: “Формирование будущего”, под эгидой Международного агентства по атомной энергии (МАГАТЭ).
Запланированы двусторонние встречи, в том числе с должностными лицами международных организаций.
Опубликовано ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia Воскресенье, 19 мая 2024 г.