Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Վաշինգտոնում է: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից մյուս երկրների ԱԳ նախարարների հետ:

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Վաշինգտոնում կայացել է նախագահ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը:

Հիշեցնենք, որ «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը Հայաստանը որպես հիմնադիր անդամ ստորագրել է հունվարի 22-ին, Դավոսում: Մինչև մեկնարկը Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հայաստանի վարչապետը նաև ոչ պաշտոնական շփում է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Նրանց զրույցին մասնակցել է Ղազախստանի նախագահը։ Փաշինյանը շփումներ է ունեցել նաև արտերկրի գործընկերների հետ:

Նիստը մեկնարկել է պատվիրակությունների լուսանկարման արարողությամբ, այնուհետև ԱՄՆ նախագահը հանդես է եկել ելույթով, ներկայացրել մասնակիցներին, վերհիշել Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում Թրամփի խոսքով՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը եկել են լավ համաձայնության:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից