Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար

Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ:
Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ.: 2019թ. Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ 2023թ. Կատարի կողմից կայացվել է որոշում ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում:
Երկու երկրների միջև զարգանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Related posts

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան