Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Այցի շրջանակներում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:

Related posts

Yandex-ը փորձում է փրկել իր գերհամակարգիչները ուկրաինական դրոններից

Ստուգում՝ աղբավայրերից մեկում

Brexit-ը չի արդարացրել բրիտանացիների բոլոր սպասելիքները, հատկապես միգրացիայի հարցում. Բըրնհեմ