Արագածոտնի մարզի գյուղերից մեկում 13-ամյա թոռը 63-ամյա պապու մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված

Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց վարչական տարածքը սպասարկող գյուղերից մեկում տղամարդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Shamshyan.com-ի տեղեկություններով,  պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված տան բնակիչ 63-ամյա Վ․ Գ․-ն իրենց սեփական տան պատշգամբի մետաղյա ճաղավանդակներից հակի պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Մահացածին կախված վիճակում հայտնաբերել է նրա 13-ամյա  թոռը, ով պարանը կտրել է սակայն ժամանած դատական բժիշկը արձանագրել է տղամարդու մահը։

Related posts

Մայիսյան հաղթանակի օրը՝ Գյումրիում

Երիտասարդության հաղթանակը՝ ծերության խորշոմներում. պատմում է Շիրակի մարզի վերջին վետերանը

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի