Ավտովթարի հետևանքով մահացել է «Շիրակ»-ի 21-ամյա ֆուտբոլիստը

Այսօր մահացել է Գյումրիի «Շիրակ»-ի 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:

Այս տարվա սեպտեմբերի 5-ին նա, որը 44-օրյա պատերազմի մասնակից էր, ավտովթարի էր ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հայտնվել էր կոմայում։ Նա տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ ուշքի չգալով մահացել է:

Գույժ

Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացավ մեր Հերոս եղբայր Լեռնիկ Ղազարյանը:

Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Լեո ջան:

Опубликовано SC Shirak Суббота, 16 октября 2021 г.

Related posts

Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը

«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացուց գողացել են 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ կասկածյալը ձերբակալվել է

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է