Ավտոմեքենան դուրս է եկել ճա­նապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ

Հունվարի 3-ին, ժամը 16։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի մոտակայ­քում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճա­նապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 2012 թ․), Մ․ Ս․-ն (ծնված 2017 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2019 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ա․ Ս․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Related posts

Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության փուլերից մեկին

Իրանի և Ադրբեջանի սահմանին մեկնարկել է Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը