Ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ-ին Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․) մոտ 70 մ գլորվել է ձորը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Դիլիջան» ԲԿ։

Related posts

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ