Ավտոմեքենաներ են բախվել․ կա երկու զոհ և մեկ տուժած

Դեկտեմբերի 24-ին` ժամը 14:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և տուժած. առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1992 թ.) և «Opel» (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Օ․-ն (ծնված 1990 թ.) տեղում մահացել են։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են «Honda» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը